ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Չեղած տեղից քրեական չսարքենք

Չեղած տեղից քրեական չսարքենք
01.12.2017 | 10:16

Տնտեսավարողի համար բարենպաստ առողջ պայմանների ձևավորումը տնտեսական դաշտը բարելավելու լավագույն մոդելն է: Երևի թե սրանով է պայմանավորված վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը տնտեսության զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարներին և ՊԵԿ-ի նախագահին՝ կառավարության երեկվա նիստից առաջ:

Ըստ այդմ, 2 ամսում պետք է մշակվեն քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերը, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան, և առկա են դրանց վարչական վարույթի քաղաքացիական դատավարության շրջանակներում լուծման արդյունավետ հնարավորությունները: Եթե նկատենք որ հաճախ տնտեսավարողի գլխին «լուն ուղտ են դարձնում», և գործարարը վերածվում է քրեական հանցագործի, ապա նշված հանձնարարականը ավելի քան տեղին է: Իհարկե, շատ ավելի արդյունավետ կլինի ֆինանսական պատժամիջոցների կիրառումը տուգանքների տեսքով: Այդ դեպքում և՛ գործարարի խելքը գլուխը կգա, և՛ պետբյուջեն կշահի, և՛ քրեական հանցագործների թիվը արդարացիորեն կնվազի:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ